Մամուլ

«Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի ջեբը»․ Սերժ Սարգսյան

«Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի ջեբը»․ Սերժ Սարգսյան

«Արմնյուզի» եթերում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով այն մասին, որ պատերազմի ավարտական փուլում Շուշիի պաշտպանությունը Սեյրան Օհանյանի վրա դրվեց, իսկ Ստեփանակերտինը՝ Լևոն Մնացականյանի, նկատեց․

«Դա ուրիշ բանի համար արվեց, վստահ եմ՝ ուրիշ բանի համար էր, որ վերագրվի նրանց: Եթե Դուք նկատել եք, նոյեմբերի սկզբին ՔՊ-ական մամուլը սկսեց գրել այն մասին, թե ինչպիսի հերոսական ջանքեր է գործադրում Սեյրան Օհանյանը Շուշիի պաշտպանության համար: Ես զարմացած էի, բայց չանցած երկու-երեք օր, սկսեցին Սեյրան Օհանյանին մեղադրել, որ նա չկարողացավ Շուշին պահել:

Սեյրան Օհանյան

Ներողություն բառիս համար՝ Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի ջեբը: Բայց նա այնտեղ ընդամենը խորհրդատուի դերում էր, ինչի՞ մասին է խոսքը:

Կամ Լևոն Մնացականյանին ի՞նչ ստորաբաժանումներ էին տվել, հրամանատարը հրամանատար է ենթակա ստորաբաժանումներով, եթե նա չունի ենթակա ստորաբաժանումներ, եթե նա ուժ չունի կռվելու, ի՞նքն է ավտոմատը վերցնելու ու գնա կռվի։ Հո դասակի հրամանատար չէ՞, ոչ էլ վաշտի:

Եվ հետո, հեքիաթներ են պատմում, թե ինչու Շուշին այդպես եղավ»,- ասաց Ս․ Սարգսյանը:

Կիսվել նյութով