Մամուլ

Նոր քրեական գործ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված բազմակողմանի և պատշաճ նախաքննության արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, համաձայն որոնց՝ մեղադրյալ Վ.Ղ.-ն դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2026 թվականի մայիսի 27-ին ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող քրեական գործով դատական նիստի ավարտից հետո Վ.Ղ.-ն փորձել է պատասխանել լրագրողների հարցերին։ Գիտակցելով, որ իրեն ուղեկցող ոստիկանը կատարում է ծառայողական պարտականությունները՝ նա հրաժարվել է կատարել վերջինիս օրինական պահանջը և դատական նիստի ավարտից հետո տեղափոխվել դատարանի՝ կալանավորված անձանց պահելու համար նախատեսված խուց։

Այնուհետև, երբ ոստիկանը փորձել է ուղեկցել Վ.Ղ.-ին, վերջինս ֆիզիկական ներգործություն է գործադրել նրա նկատմամբ՝ այդ կերպ միջամտելով պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը։

2026 թվականի հունիսի 25-ին քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազը Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը)։

Կիսվեք ձեր էջում