Մամուլ

Նոր մանրամասներ Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ կրակոցների դեպքից

Պայմանագրային զինծառայողը Վանաձոր քաղաքի ամայի տարածքում համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող, նախնական տվյալներով՝ օդաճնշիչ ատրճանակով, որը լիցքավորված է եղել մանր գնդիկներով, մի քանի անգամ կրակել է գետնին:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ անդրադառնալով Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ միջադեպին։

«Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, ում զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքին եղած օդաճնշիչ ատրճանակը և հայտնել, որ այն պատկանում է իրեն: 

Մամուլում որպես դեպքի վայր ներկայացվում են լուսանկարներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-հայտնում է ՔԿ խոսնակը։

Կիսվեք ձեր էջում