Մամուլ

Նոր մանրամասներ՝ Երևանում Maybach-ի վրա կրակոցների դեպքից. հայտնի է պատճառը

Նոր մանրամասներ՝ Երևանում Maybach-ի վրա կրակոցների դեպքից. հայտնի է պատճառը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 35 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է դեկտեմբերի 11-ին Երևանում ինքնաձիգի օգտագործմամբ տեղի ունեցած խուլիգանական գործողությունների փաստով։

krakocner meqena

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի և Արաբկիրի քննչական բաժնի քննիչների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 16։15-ի սահմաններում Արաբկիրի 29 փողոցի 2-րդ շենքի հարակից հատվածի մոտ Երևանի բնակիչ՝ 22-ամյա Գագիկ Սմբատյանը, նրա եղբայրը՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Արամ Սմբատյանը վիճաբանություն են ունեցել Երևանի բնակիչներ՝ 38-ամյա Գևորգ Սուքիասյանի, 42-ամյա Լևոնիկ Սարգսյանի հետ, որը այնուհետև ավարտվել է, սակայն հետո Գ. Սուքիասյանը իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով կրակել է Գ. Սմբատյանի հոր՝ Արայիկ Սմբատյանի կողմից շահագործվող Maybach մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

maybach krakocner

Դրանից հետո Վ. Դավթյան փողոցի 47/2 հասցեում գտնվող խանութի մոտ Գ. Սուքիասյանը կրկին անգամ ինքնաձիգից կրակոցներ է արձակել օդ, ապա BMW մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Գ. և Ա. Սմբատյանները հայտնաբերվել ու հրավիրվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ոստիկանությունն ու քննչակա նբաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գ. Սուքիասյանին, Լ. Սարգսյանին և հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայի լվացման հարցի շուրջ, կրակոցների վայրում էլ հայտնաբերված տեսախցիկն արձանագրել է այն պահը, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև BMW-ի մակնիշի այն ավտոմեքենայի համարանիշները, որով Գ. Սուքիասյանը կրակելուց հետո դիմել է փախուստի։

Ավտոմեքենայի վրա է հայտնաբերվել է կրակոցներից առաջացած 12 հետք։

Կիսվել էջում