Մամուլ

«Մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք». Ալիևի սպառնալիքը Բրյուսելից

«Մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք». Ալիևի սպառնալիքը Բրյուսելից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Զանգեզուրի եւ Լաչինի միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի անցագրային ռեժիմի իրավական ասպեկտին, ապա այն պետք է լիովին նման լինի Լաչինի միջանցքի ռեժիմին։

Եռակողմ հայտարարության մեջ (ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարություն) հստակ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգ եւ անխոչընդոտ կապը Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, իսկ Հայաստանը ապահովում է նույն անվտանգ եւ անխոչընդոտ կապը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն միջեւ»,- ասել է նա երեքշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուֆլիսի ժամանակ:

aliev mishel

«Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել ապրանքներն ու մարդկանց, մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք», – հավելել է նախագահ Իլհամ Ալիևը։

Կիսվել նյութով