Մամուլ

Նիկոլ Փաշինյանը վտանգավոր խաղ է սկսում. Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը վտանգավոր խաղ է սկսում. Գևորգ Պետրոսյան

Երբ պետության երրորդ դեմքը (ի պաշտոնե) դիտավորյալ չի կատարում օրինական դատական ակտը, թվում է, թե թքում է արդարադատության  երեսին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Նիկոլ Փաշինյանը վտանգավոր խաղ է սկսում…

Երբ պետության երրորդ դեմքը (ի պաշտոնե) դիտավորյալ չի կատարում օրինական դատական ակտը, թվում է, թե թքում է արդարադատության  երեսին…

Իրականում ինքը թքում է հուժկու քամուն ընդառաջ…  հասկացաք հետեւանքը…

Վաղը, երբ ինքը հայցի դատարանի օգնությունը, մի ուրիշն էլ թքելու է իրեն պաշտպանող դատական ակտի վրա…

Գևորգ Պետրոսյան

Ես վաղուց դադարել եմ զարմանալ Նիկոլի ամբարտավանության վրա…

Ինձ զարմացնում է Օնիկ Գասպարյանի կրավորական կեցվածքը…

Ինչո՞ւ այդքան խեղճ, ինչո՞ւ այդպես տկար…

Մի հրահանգով կարելի էր լուծել այս թնջուկը…

Ինչո՞ւ չարվեց… Բա ըտենց են պայքարո՞ւմ թշնամու դեմ… Իսկապես զարմացած եմ…»,- գրել է նա։

Կիսվել նյութով