Աշխարհ

Նիկոլը չէ՞ր, որ փաստացիորեն պատրաստ չէր պատերազմին․ Սոլովյովը արձագանքել է Փաշինյանի հոդվածին

Նիկոլը չէ՞ր, որ փաստացիորեն պատրաստ չէր պատերազմին․ Սոլովյովը արձագանքել է Փաշինյանի հոդվածին

Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրապարակած հոդվածին և իր վրդովմունքը հայտնել հոդվածում տեղ գտած մտքերի առնչությամբ:

«Այսինքն ամեն ինչում Ռուսաստա՞նն է մեղավոր:

Այսինքն, այդ Նիկոլը չէ՞ր, որ պարում էր Շուշիում, այդ Նիկոլը չէ՞ր, որ պաշտոնից հեռացնում էր փորձված սպաներին, այդ Նիկոլը չէ՞ր, որ անփորձներին նշանակում էր պատասխանատու պաշտոնների, Նիկոլը չէ՞ր, որ փաստացիորեն պատրաստ չէր պատերազմին և արդյոք Նիկոլը չէ՞ գերագույն գլխավոր հրամանատարը:

Վլադիմիր Սոլովյով

Ուղղակի խոսքեր չկան…»,-  իր տելեգրամյան ալիքում գրել է Սոլովյովը՝ կից հրապարակելով Փաշինյանի հոդվածի ռուսերեն թարգմանությունը:

Կիսվել նյութով