Ազատ խոսք

«Նիկոլը նոր «դավաճանների» ջրի երես հանեց». Լիզա Ճաղարյան

«Նիկոլը նոր «դավաճանների» ջրի երես հանեց». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լսեցի, թե ոնց է «մեծարգոն» Չեխիայի հայ համայնքի ներկայացուցչին «դաս տալիս»` կակազելով, բառերը կուլ տալով, բաց աչքերով զառանցելով, որովհետեւ մարդը շատ դառը ու շատ ճիշտ հարցեր էր ուղղել պարոնին։

Ես անիմաստ ու էշ–էշ քննարկումների դաշտ չեմ մտնի` լավ են անում մարդիկ, որ հեռանում են երկրից, թե հեչ լավ չեն անում, իրավունք ունեն «հեռվից» սիրելու Հայաստանը, թե չունեն։

Բայց դատելով Նիկոլ Փաշինյանի բլթոցներից, ինքը լավ էլ մեղադրում է ու մատ է թափ տալիս հեռացողների վրա։ Ի դեպ, եթե սուր հարցեր տվողներ չլինեին, վստահ եմ` հակառակ երգը կերգեր։

Ամեն դեպքում` փաստ է, որ հայ համայնքի ներկայացուցիչների պորտը թաղի տղու պես, իբր, տեղը դրեց պատուհասը, ու դահլիճի վերջում նստած էն «ականջ կտրող» ՔՊ–իստն էլ հրճվանքից ցեխ դառավ։

Եվ էսպես` Նիկոլը նոր «դավաճանների» ջրի երես հանեց, մնում է պարզել` ինչի՞ է ամեն անգամ արտերկիր այցերի ժամանակ վազում էդ «դավաճանների» հետ հանդիպելու։

Չասեք` որովհետեւ գիժ է։

Էդ գիտենք»։

Կիսվել նյութով