Մամուլ

Նա իր պարզ միամտությամբ ի ցույց է դնում ժամանակակից Ազգային ժողովի ողջ էությունը. Էդգար Ղազարյան

Նա իր պարզ միամտությամբ ի ցույց է դնում ժամանակակից Ազգային ժողովի ողջ էությունը. Էդգար Ղազարյան

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անմեղ երեխայի զվարճանքը կամ «…իսկ Ալենն ու Կոնջորյանը թող ներեն, թող ներեն, որ այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն»

Պետք չէ մեղադրել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականին` իր ծննդյան տարեդարձը Ազգային ժողովում մանկական սրճարանի ոճով նշելու համար։

Լինելով իշխող խմբակցության ղեկավարի օգնական` նա բոլորից շատն է շփվում այդ խմբակցության պատգամավորների հետ, տեսնում և զգում է, թե ինչ մթնոլորտ է այնտեղ տիրում։

Իր վարքագիծն էլ պայմանավորված է ընդհանուր տրամադրություններով։

Եթե նա նկատեր, որ դա խորհրդարանական երկրի խորհրդարան է, որտեղ հավաքվում են լուրջ և բանիմաց մարդիկ, ովքեր պետության և ժողովրդի համար սրտացավ ու լուրջ վերաբերմունք ունեն ու կայացնում են պատասխանատու որոշումներ, ինքն էլ, բնականաբար, կընդուներ նման կեցվածք։

Նա շատ ազնիվ աղջիկ է և իր պարզ միամտությամբ ի ցույց է դնում ժամանակակից Ազգային ժողովի ողջ էությունը, հուշում է հանրությանը, որ դա սովորական կրկես է` տարբեր կենդանատեսակների, ծաղրածուների և խաղալիքների համախմբում, որտեղ ինքը, բոլորի նման կարող է միայն զվարճանալ, ուրախանալ և վայելել անաշխատ եկամուտները։

Միակ պարսավելին նրա արարքում այն է, որ փորձում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջից` Աննա Հակոբյանից խլել դժվար և ողբերգական պահերին իր անհոգ կյանքը լուսաբանող ցինիզմի ցուցադրական մենաշնորհը։

Այդ օրը սահմանում երկու զինծառայող էր վիրավորվել, իսկ Արցախում հասունացել էր ընդվզում գերության պայմաններում»։

Կիսվել էջում