Աշխարհ

ՆԱՏՕ-ի հրահանգիչները ժամանել են Բաքու

ՆԱՏՕ-ի հրահանգիչները ժամանել են Բաքու

ՆԱՏՕ-ի երկրների հրահանգիչները ժամանել են Բաքու՝ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի տվյալների բազա» դասընթացի շրջանակում ուսուցում կազմակերպելու համար:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ դասընթացի հիմնական նպատակը լինելու է «զինծառայողների ուսուցումը միջոցառումների կազմակերպման և իրականացման փուլում տվյալների բազաների օգտագործման վերաբերյալ»:

nato

Դասընթացը կսկսվի սեպտեմբերի 26-ին:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շաբաթ օրը Կենտրոնական հրամանատարական կետում ծառայողական խորհրդակցության ժամանակ զինվորականներին հրամայել է պատրաստ լինել «Հայաստանի զինված ուժերի ցանկացած հնարավոր սադրանքի»։

Կիսվել էջում