ՄամուլՏեսանյութ

Նաիրի Հունանյանին ես եմ հեռացրել ՀՅԴ-ից․ Գեղամ Մանուկյան

Նաիրի Հունանյանին ես եմ հեռացրել ՀՅԴ-ից․ Գեղամ Մանուկյան

«Ինչպես ամբողջ կյանքում եղել է ջուր պղտորող խմբագիր, շարունակում է վարչապետի աթոռը զբաղեցնել՝ ջուր պղտորելով, իրականության հետ կապ չունեցող հայտարարություններով»,- 24TV-ի եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ես եմ Նաիրիին հեռացրել, նախաձեռնողներից մեկը ես եմ եղել, 91 թվականն էր: Նա տարիներով կապ չի ունեցել դաշնակցության հետ»,- ասել է պատգամավորը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ Փաշինյանն անուղղակի մեղադրել է ՀՅԴ-ին՝ ահաբեկչական տրամադրություններ խմորելու մեջ:

Հիշեցնենք՝ հունիսի 15-ին ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր հետևյալը. «Ես Երևանի փողոցներում տասնյակ կիլոմետրերով քայլում եմ: Ինչի դուք կարող էիք փողոցում երբևէ, 10 տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին տեսնե՞լ:

Կամ եթե իրենք մտնում էին սրճարան, առնվազն Ռոբերտ Քոչարյանը, հետևից դիակներ էին թողնում: Ինչի՞ եք սադրում անընդհատ, որ մենք այս բաներն ասենք:

Հիմա էլ այս ատելության ակնարկները, որ չգիտեմ՝ ահաբեկչություն, Ղարաբաղը տվեցին: Կներեք, Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալիս էր հա՞, դրա համա՞ր սպանվեց, թե՞ կարող է դուք էիք Մեղրին տալիս, դրա համար սպանվեց:

Ընդ որում, բա ո՞նց է եղել հոկտեմբերի 27-ը. եղել է այն, որ սրճարաններում, այդ թվում դահլիճում ներկա, որոշ մարդիկ նաիրիհունանյանների հետ խոսելիս՝ «Վազգենն է ամբողջ պրոբլեմը, Վազգենը, այ Վազգենն է, այս երկրում ինչքան պրոբլեմ կա՝ Վազգենն է, այ որ Վազգենը չլինի»: Գիտեին, իրենց կադրն է չէ՞, թույլ տեղերը հոգեբանական, որ «տոչկեքի» վրա սեղմեն:

Իսկ որտե՞ղ էր Սերժ Սարգսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ քաղաքում չէր, հեռու էր, հեռու մի տեղ…»:

Կիսվել էջում