Մամուլ

Յուրի Խաչատուրովի առողջական վիճակը վատթարացել է. ժամանել է շտապօգնություն

Յուրի Խաչատուրովի առողջական վիճակը վատթարացել է. ժամանել է շտապօգնություն

Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընդմիջումից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ ընդմիջման ընթացքում տեղեկություններ են ստացվել Յուրի Խաչատուրովի առողջական վիճակի վատթարացման մասին. հրավիրվել է շտապօգնություն: Այնուհետև դատավորը, դիմելով Խաչատուրովին, հետաքրքվեց նրա առողջական վիճակի մասին և հարցրեց՝ արդյոք կկարողանա շարունակել մասնակցել դատական նիստին:

«Հաշվի առնելով, որ այդպիսի տեղեկություններ ստացվել են նաև շտապօգնության բժշկի կողմից, դատարանը գտնում է, որ նման պայմաններում հնարավոր չէ շարունակել դատական նիստը և որոշում է հետաձգել»,- Խաչատուրովին լսելուց հետո հայտարարեց Աննա Դանիբեկյանը:

յուրի խաչատուրով

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, դիմելով դատավորին, խնդրեց հաջորդ նիստի օրը տեղափոխել մեկ ուրիշ օր, քանի որ հաջորդ երեքշաբթի, պաշտպանի խոսքով, վերաքննիչ քրեական դատարանում նախապես նշանակված դատական նիստ ունի:

Դատավորը նկատեց, որ կարող էին դատարանին դիմել դատական նիստը հետաձգելու միջնորդությամբ, և դատարանը պաշտպանի դատական նիստը այլ օր տեղափոխելու հիմնավորումը համարեց ոչ հիմնավոր և փոփոխման չենթարկեց՝ հաջորդ դատական նիստը նշանակելով փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին:

Կիսվել նյութով