Մամուլ

Մտել եմ սրճարան՝ սուրճ խմելու. Նիկոլ Փաշինյան

Մտել եմ սրճարան՝ սուրճ խմելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մտել եմ սրճարան՝ սուրճ խմելու: Պարզվեց մարդիկ Փարիզից, Նյու Յորքից, Բեյրութից եկել են Երեւան՝ Ամանորը նշելու:

Սրճարանի գրեթե բոլոր սեղանները զբաղված էին. 90 տոկոսը կամ սփյուռքահայ էր, կամ զբոսաշրջիկ:

Մի կես ժամ քայլեցի փոքր կենտրոնում. տեսա բազմաթիվ զբոսաշրջիկների եւ սփյուռքահայերի, ովքեր ասում էին. դուք հրավիրել եք, մենք եկել ենք՝ Ամանորը Երեւանում նշելու:

Շնորհակալ եմ՝ սիրելի հայրենակիցներ: Սիրում եմ բոլորիդ»:

Կիսվել էջում