Մամուլ

Մոնարխ մականվամբ Սերգեյ Համբարձումյանը և Կարեն Կարապետյանը վճարել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավը

Մոնարխ մականվամբ Սերգեյ Համբարձումյանը և Կարեն Կարապետյանը վճարել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավը

Ավետիս Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռուսաստանի ճորտատերերը՝ Մոնարխ մականվամբ Սերգեյ Համբարձումյանը և Կարեն Կարապետյանը վճարել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավը՝ դատարանի խափանման միջոցը փոխելու համար։

Այստեղից երկու հետևություն, կամ սա անթաքույց միջամտություն է երրորդ երկրի ներքին գործերին, ինչը նվազ հավանական է, կամ Համբարձումյանը և Կարապետյանը պտտեցնում են Քոչարյանական կլանի գումարները, հնարավորություն տալով Քոչարյանին պնդելու, որ ինքը թալանչի չէ, թալանած գումարներ չունի․․․․․

Ամեն դեպքում շնորհավորենք ՀՀ ներկա իշխանություններին այս միջանկյալ հաղթանակի համար՝ Քոչարյանի ֆինանսական մախինացիաներից մեկի սխեման բացահայտելու ուղղությամբ, և սպասենք հետագա գործողություններին։

Ընդունենք ի գիտություն, որ որէ մեծահարուստի գլուխը 4.2 միլլիոն դոլլարից չի ցավում, որ շտապի գրավադրի ՀՀ արդարադատության հաշվի համարի վրա անհայտ ժամանակով։

Վերջում՝ պատասխանելով երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի այն պնդմանը, թե իբր “Սա աննախադեպ մեծ գումար է, որ ՀՀում երբեք չի կիրառվել որպես գրավ”, -նշենք որ ամբաստանյալն էլ աննախադեպ անբաստանյալ է, որ երբևէ չի եղել ՀՀ դատարանում։

Տխրահռչակ “ուչաստկովի” չենք դատում, այլ Հայաստանի երկրորդ Նախագահին, որը զուգահեռաբար հանդիսանում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, որը ինչպես տեսանք պահում է իր գումարները՝ ընդգծենք, իր բառերով “Հայաստանում աշխատած”, մեր ընկալմամբ Հայաստանից թալանված միլլիարդավոր դոլլարները Ռուսաստանում, մասնավորապես Սերգեյ Համբարձումյանի և Կարեն Կարապետյանի մոտ։

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման կադրեր դեռ չկան»։

Կիսվել էջում