Uncategorized

Մի շարք ավիաչվերթներ են չեղարկվել

Ֆրանսիայում պետական ծառայողների համազգային գործադուլի հետևանքով ավիաչվերթների մի մասը չեղարկվել է։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (DGAC) որոշում է կայացրել տեղական ժամանակով 07:00-ից մինչև 20:00-ն Փարիզի «Շարլ դը Գոլ» օդանավակայանի չվերթների 5%-ը չեղարկել։ Մարսելի օդանավակայանում չեղարկումները կկազմեն չվերթների 25%-ը՝ 16:00-ից մինչև 00:00-ն։

Հաղորդվում է, որ ավիահաղորդակցության խափանումներ են կանխատեսվում նաև Նանտի, Ստրասբուրգի, Լիմոժի, Լուրդի և Պոյի տարածաշրջանային օդանավակայաններում։

Միաժամանակ, Ֆրանսիայի մյուս օդանավակայաններում ավիահաղորդակցությունը կշարունակվի բնականոն ռեժիմով։

«Շարլ դը Գոլ» օդանավակայանը «Air France-KLM» ավիաընկերության հիմնական հանգույցներից մեկն է։

Կիսվեք ձեր էջում