ՄամուլՏեսանյութ

Միրզոյանն ու Չավուշօղլուն հանդիպում են անցկացնում Անթալիայում (Տեսանյութ)

Միրզոյանն ու Չավուշօղլուն հանդիպում են անցկացնում Անթալիայում (Տեսանյութ)

Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը։ Հանդիպումը տեղի է ունենում Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում։

ararat mirzoyan turkey

Եռօրյա դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար Թուրքիա մեկնած Արարատ Միրզոյանը թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից առաջ, շփվել է նաև հայ-թուրքական բանակցություններում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ, որը ևս մասնակցում է նախարարների հանդիպմանը:

Նշենք, որ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանն ու Թուրքիան այժմ փորձում են բանագնացների միջոցով կարգավորել խնդիրները։ Արտգործնախարարի Թուրքիա այցին նախորդել են բանագնացների երկու հանդիպումները Մոսկվայում և Վիեննայում։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում