Մամուլ

Մինչ այժմ հայկական կողմին է վերադարձվել 79 գերի. քանի հայ գերի կա Ադրբեջանում

Մինչ այժմ հայկական կողմին է վերադարձվել 79 գերի. քանի հայ գերի կա Ադրբեջանում

«Կողմերի դիրքորոշումները գերիների հարցի մոտեցմանը տարբեր են: Մենք մշտապես խոսում ենք դրա մասին: Բավականին զգալի է այդ տվյալների տաբերությունը. թվերը, որոնք ներկայացնում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են, Բաքվից այլ տեղեկություն է ստացվում:

Այսպիսի տարաձայնությունների պարագայում խորհուրդ ենք տալիս անմիջականորեն դիմել հայկական և ադրբեջանական կողմերին: Այսօրվա դրությամբ՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, ընդհանուր առմամբ, 79 մարդ է վերադարձվել՝ 63-ը հայկական կողմի ներկայացուցիչներ, 16-ն՝ ադրբեջանական»,- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին հարցին:

hay geriner

«Մենք առաջնորդվում ենք այն մոտեցմամբ, որ փոխանակման օպտիմալ ձևաչափը հնչում է հետևյալ կերպ. «բոլորը՝ բոլորի դիմաց»: Կարծում ենք, որ տվյալ հարցի շուտափույթ լուծումը կողմերին թույլ կտա շրջել ողբերգական էջերը հարաբերություններում և կենտրոնանալ դրական օրակարգի առաջխաղացման վրա, այդ թվում՝ տնտեսական ոլորտում:

Այդ մասին քննարկումներ հունվարի 11-ին Մոսկվայում անկացրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Կիսվել նյութով