ՄամուլՔաղաքականություն

Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի թիկնապահները և վարորդները բերման են ենթարկվել

ԱԺ-ի տարածքում հանրահավաքից հետո տեղի ունեցած միջադեպի գործով 5 մարդ բերման է ենթարկվել։ Նրանց շարքերում են ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի թիկնապահները և վարորդները: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Հիշեցնենք, որ ըստ համացանցում տարածված տեղեկության, Միհրան Պողոսյանը պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հետ երեկ քաշքշել է ԱԺ այգի մուտք գործած ցուցարարներին։

 

 

Կիսվել նյութով