Շոու-բիզնես

«Միայն դու ես ինձ փրկում»․ Brunette-ը ձայնագրման ստուդիայից լուսանկար է հրապարակել

«Միայն դու ես ինձ փրկում»․ Brunette-ը ձայնագրման ստուդիայից լուսանկար է հրապարակել

«Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնելու է երիտասարդ երգչուհի Բրյունետը:

Երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է ձայնագրման ստուդիայից հոլովակներ և լուսանկարներ, որտեղ նա աշխատում է իր պրոդյուսերի հետ միասին:

Նշենք, որ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն օրեր առաջ հայտնել էր, որ այս փուլում նրանք աշխատում են երգի և տեսահոլովակի վրա:

Լուսանկարին կից երգչուհին գրել է․ «Միայն դու ես ինձ փրկում»։

brunet

Երգչուհին մրցույթին կներկայանա իր հեղինակային երգով: Ըստ մեր տեղեկությունների՝ երգը R&B ոճում է։ Մրցութային երգը կհրապարակվի փետրվարի վերջին։ 

Նշենք, որ Brunette-ը Project12 խմբի անդամ է, երգում է նույնանուն ակումբում։ Լայն հանրությանը առավել հայտնի դարձավ «Բաց կապույտ աչքերդ» հիթով։ 

Կիսվել էջում