Աշխարհ

Մեքսիկայի Սոնորա նահանգում ինքնաթիռ է կործանվել

Մեքսիկայի Սոնորա նահանգում ինքնաթիռ է կործանվել

Մեքսիկայի Սոնորա նահանգում կործանվել է Cessna երկշարժիչ ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել է վեց, վիրավորվել՝ մեկ մարդ։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է Էրմոսիլյո քաղաքից թռիչք կատարելուց անմիջապես հետո:

plane crash

Զոհերի շրջանում է երկրի կառավարության տնտեսական զարացման ոլորտի ներկայացուցիչ Լեոնարդո Քիսքոմանին: Զոհվել է նաեւ ինքնաթիռի օդաչուն:

Նշվում է, որ կործանման պատճառները հետաքննվում են:

Կիսվել էջում