Ազատ խոսք

«Մեքենայի ղեկին 6 տարեկան տղուն ա նստացրել, ինքն էլ նստել ետևը, ու ֆռֆռում են». Գրիգորյան

«Մեքենայի ղեկին 6 տարեկան տղուն ա նստացրել, ինքն էլ նստել ետևը, ու ֆռֆռում են». Գրիգորյան

Գործարար, «Կասեցում» շարժման ղեկավար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գիտե՞ս մեր երկրի հերն ի՞նչնա անիծում։

Չափից շատ հանդուրժողականությունը։

Այսօր…

Բակում, սեփական տների արանքներում մի ուլ, իրա մեքենայի ղեկին 6 տարեկան տղունա նստացրել, կողքը 7-8 տարեկան տղուն, ինքն էլ նստել ետևը ու ֆռֆռում են։

Ու մի ամբողջ կայացած, կյանքում մի բանի հասած, կրթված հասարակություն պիտի հանդուրժի նման մի տգետ, սաղ կյանքում հազիվ մի 1000$ ոց մեքենայի հասած էտ առանձնյակին։

shenq netvel

Գիտես ինչու՞, որովհետև եթե հանկարծ մի հասուն քաղաքացի զանգի ոստիկանություն, ամբողջ թաղով պտի ասեն «Բ…», իսկ եթե նկատողություն անի, պիտի պատրաստ լինի ծէծ ու ջարդի, քֆուր քյաֆարի, իսկ նման մարդիկ կիրթ են, կռվարար չեն, ջանավար չեն, կամ էն հոգնածի պես եքա շրջապատ չունեն (չնայած շրջապատս որնա՞ ալկաշ «դալբա․․․» հավաքածու էլի)։

Ու այսպես սկսած դպրոցից կիրթն ու կայացածը պիտի հանդուրժի շարքային ժեխի քմահաճույքները։

Մեր սերնդի խնդիրը կոմունիզմն էր, երբ աստվածացվում էր բանվորությունը, սևագործ աշխատանքը։ Հիմա ի՞նչն է խանգարում նոր սերունդների մեջ սերմանել, որ ամոթ է անկիրթ լինել, ամոթ է ամբողջ կյանքում մի բանի չհասնել, ամոթ է աղքատ լինել, պետք է ձգտել լավագույնին, լավ ապրելուն։

Ինչու՞ չէ նաև տգետին ու ժեխին վերևից նայելուն։

ՀԳ հասկանում եմ, որ շատերի համար անընդունելի կլինի միտքս, բայց չգիտես ինչու՞, կարծում եմ բոլորն են նման բան մտածել, սակայն լուռ, շաաատ լուռ»։

Կիսվել նյութով