Ազատ խոսք

Մեր լույս տղերքի անունը չտաս, հեռու մնա ու մտածիր փախուստիդ կամ դատիդ մասին. Գեղամ Նազարյան

Մեր լույս տղերքի անունը չտաս, հեռու մնա ու մտածիր փախուստիդ կամ դատիդ մասին. Գեղամ Նազարյան

Տականք, այլեւս մեր տղերքի մասին չխոսես, նրանց անունները չտաս։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար, զոհվածի հայր  Գեղամ Նազարյանը:

«Ստահակի այսօրվա խայտառակությանը մեկ անգամ եւս անդրադառնում եմ, որ ասեմ՝ տականք, այլեւս մեր տղերքի մասին չխոսես, նրանց անունները չտաս։ Դու ավելի լավ է զարգացնես փախուստիդ թեման։

Հաջորդ գաղտնի այցի ժամանակ, դպրոցական կրտսեր դասարանցիներին պատմիր, թե մարտի մեկի արյունահեղությունը կազմակերպելուց հետո ում մոտ էիր ծնկի եկել եւ աղեկտուր խնդրում, որ քեզ փախցնեն, թաքցնեն։

nikol pashinyan ayc

Պատմիր, հետաքրքիր կլինի դպրոցականների համար։ Պատմիր, թե քանի ամիս էիր փախած։ Ու եթե կարող ես, այ փալաս, նույն էդ երեխաներին բացատրիր, թե մարդ ինչ աստիճան պետք է ընկնի, որ իր նեղ պահին, ամենանեղ պահին աջակցած մարդուն հրապարակայնորեն վիրավորի, անվանի վախկոտ։

Լսիր, դու հասկանո՞ւմ ես, որ քո ամենանեղ պահին Լեւոնը ապաստան էր տվել կնոջդ, երեխաներիդ, քեզ էր օգնում, իսկ դու այսպե՞ս ես պատասխանում։ Դու հասկանո՞ւմ ես, որ քո տեսակին անգամ պահակություն չի կարելի վստահել։ Քո մասին ժողովրդական լավ խոսք կա՝ անաղուհաց քրդի շուն։ Ու վերջում նորից եմ զգուշացնում՝ մեր լույս տղերքի անունը չտաս։ Հեռու մնա։ Հեռու ու մտածիր փախուստիդ կամ դատիդ մասին»։

Կիսվել նյութով