Մամուլ

Մենք մինչև երեքշաբթի օրը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս. Իշխան Սաղաթելյան

Մենք մինչև երեքշաբթի օրը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս. Իշխան Սաղաթելյան

Այս մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նշենք, որ Ազատության հրապարակից «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մասնակիցները երթով հասել են ամառանոցների մոտ:

«Այդ պահանջը հետեւյալն է. մենք մինչեւ երեքշաբթի օրը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը իր քաղաքական թիմին, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի հրաժարական տա եւ հեռանա:

boxoqi akcia

Նիկոլ, սա քո վերջին ժամերն են, որ բնակվում ես կառավարական ամառանոցում: Մենք որեւէ պայմանավորվածություն, որեւէ պայման չենք կարող ունենալ, մենք ունենք մեկ պահանջ, Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ:

Մենք երկու հարց կարող ենք  քննարկել՝ Նիկոլի հեռացման օրը եւ ժամը, եւ երկրորդ, խոստանալ, որ ֆիզիկական  հաշվեհարդար մեր ժողովուրդն իր հետ չի տեսնելու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Նա հավելեց. «Եթե մինչեւ երեքշաբթի, ժամը 12-ը Նիկոլը չհեռանա, այստեղից բոլորիդ անունից հայտարարում եմ, որ ամբողջ Հայաստանով մեկ լինելու են անհնազանդության բողոքի ակցիաներ: Որեւէ պայման, որեւէ առաջարկ չենք ընդունելու, կա մեկ պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ:

Կիսվել նյութով