ՄամուլՏեսանյութ

«Մենք ավելի վատ վիճակի մեջ ենք, որոշ մարդիկ դեռ չեն էլ պատկերացնում»․ Գագիկ Ծառուկյան

«Մենք ավելի վատ վիճակի մեջ ենք, որոշ մարդիկ դեռ չեն էլ պատկերացնում»․ Գագիկ Ծառուկյան

Այս երկրում այս պահին ավելի կարևոր խնդիրներ կան, քան այս դատական պրոցեսը։

Եթե իմանամ, որ այս դատական պրոցեսով մեր խնդիրները լուծվելու են, Արցախի շրջափակումը բացվելու է, երկրի անվտանգությունը ապահովվելու է, ժողովուրդն էլ անհոգ ապրելու է, ապա ես կնախընտրեմ, որ այս դատական պրոցեսը անընդհատ շարունակվի։

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում դատարանի բակում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։

«Մենք ավելի վատ վիճակի մեջ ենք։ Որոշ մարդիկ դեռ չեն էլ պատկերացնում»,- հավելեց նա։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում