Մամուլ

Մեղրիի քաղաքապետին մեղադրանք առաջադրվեց

Մեղրիի քաղաքապետին մեղադրանք առաջադրվեց

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ փաստաբան Գայանե Պապոյանից։

Փաստաբանն ասաց, որ առաջադրված մեղադրանքը և՛ պաշտպանների, և՛ Զաքարյանի համար անորոշ է, այդ պատճառով միջնորդել էին՝ տրամադրել մեղադրանքի վերաբերյալ պարզաբանում, բայց վարույթն իրականացնող մարմինը պարզաբանում չի ներկայացրել, նշելով, որ այդ միջնորդությունը համարվում է իրավունքի չարաշահում։

mxitar zaqaryan

Պապոյանը նշեց, որ տեղեկություն չունեն՝ վարույթն իրականացնող մարմինը Զաքարյանին կալանավորելու մասին միջնորդություն ներկայացրել է դատարան, թե՝ ոչ։

Կիսվել նյութով