Մամուլ

Մեկ շաբաթվա մեջ արդեն 3 դեպք․ ո՞վ պետք է պատասխան տա այս իրավիճակի համար. «Ժողովուրդ»

Մեկ շաբաթվա մեջ արդեն 3 դեպք․ ո՞վ պետք է պատասխան տա այս իրավիճակի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի քանակի պատմական մինիմում է արձանագրվել:

«Այսինքն՝ մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»,- հայտնել էր ՀՀ վարչապետը:

Սակայն նկատենք, որ ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո անվերահսկելի իրավիճակ է ստեղծվել ՀՀ բանակում, եւ դեպքերը մեկը մյուսին հաջորդում են:

Մասնավորապես, հունվարի 23-ին՝ 06:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը եւ 2000թ. ծնված Արմեն Մեսրոպյանը:

Իսկ բանակի օրը՝ հունվարի 28-ին՝ ժամը 2:55-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը:

Երեկ էլ հերթական ողբերգական դեպքն է գրանցվել. ՊԲ զորամասերից մեկում։ Այսինքն՝ մեկ շաբաթվա մեջ արդեն 3 դեպք՝ երկուսը ծանր վիրավոր են, մեկը՝ մահացավ:

Ո՞վ պետք է պատասխան տա այս իրավիճակի համար:

Ըստ ամենայնի, գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անտեսում է ՀՀ վարչապետի խոսքը, եւ բանակում իրավիճակը ինքնահոսի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել էջում