Մամուլ

Մեծ թվով կարմիր բերետավորներ են հավաքվում, որպեսզի ցուցարարներին թույլ չտան վրաններ տեղադրեն

Մեծ թվով կարմիր բերետավորներ են հավաքվում, որպեսզի ցուցարարներին թույլ չտան վրաններ տեղադրեն

Այս պահին մեծ թվով կարմիր բերետավորների կուտակում կա Սարյանի այգում։

Այս պահին ընթանում է ընդդիմադիրների հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում, որտեղ քիչ անց տեղադրվելու է վրաններ և վառարաններ գիշերն անցկացնելու համար։

vranner

Սակայն իրավիճակը լարված է։ Ոստիկանները փորձում են թույլ չտալ, որ ցուցարարները բերեն վրանները՝ գիշերը հրապարակում մնալու համար։

Նշենք նաև, որ Ֆրանսիայի հրապարակում  են նաև բազմաթիվ հոգևորականներ։ Նրանց խոսքով եկել են, որպեսզի կատարեն խաղաղության, համերաշխության առաքելություն։

Կիսվել նյութով