ՄամուլՏեսանյութ

Տեսախցիկը արձանագրել է Թոխմախի գերեզմանների տարածքում վերամբարձ կռունկի ավտովթարը

Տեսախցիկը արձանագրել է Թոխմախի գերեզմանների տարածքում վերամբարձ կռունկի ավտովթարը

Shamshyan.com-ը գրում է․ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ապրիլի 29-ին Երևանում՝ Դավիթ-Բեկի պողոտայում վերամբարձ կռունկի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած կռունկավարի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՄԱԶ-5334» մակնիշի վերամբարձ կռունկը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 64-ամյա Ռուբիկ Խ.-ն:

krunk verambardz

Դ. Մարտիրոսյանի կողմից ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մինչև կողաշրջվելը Ռուբիկ Խ.-ն դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ, 19-ամյա Ջոն Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Դ. Մարտիրոսյանի գլխավորությամբ հայտնաբերվել է Mercedes-ը, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք:

verambardz krunk

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռուբիկ Խ.-ի կողմից վարած տրանսպորտային միջոցը հաշվառված է «Ակսեգրուպ» ԲԲԸ-ում, իսկ Mercedes-ի վարորդը, ով երթևեկելիս է եղել սահմանված արագությամբ և թույլատրելի հատվածով, աշխատում է «Նյումեր-2021» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով