Աշխարհ

Մեծահարուստ կինը վիրավորեց մատուցողուհուն․ վերջինիս պատասխանը ստիպեց ամոթից կարմրել ու հեռանալ այդտեղից

Նախ ասեմ, որ ես աշխատում եմ որպես մատուցողուհի մի ռեստորանում, որտեղ հիմնականում այցելում են բարձրաստիճան և մեծահարուստ մարդիկ։

Աշխատանքի ընդուվելու համար պահանջվող որակավորումներն էին՝ լինել երիտասարդ, գեղեցիկ, տիրապետել առնվազն երկու օտար լեզվի, հնարավորինս սիրալիր և ամենակարևորը՝ ունենալ անթերի, խնամված տեսք, կարճ ասած՝ ինչպես ամսագրի շապիկին պատկերված աղջիկներն են։ Այդ պատճառով, հաճախ աշխատանքի գնալուց առաջ մտնում եմ գեղեցկության սրահ, ինձ պատշաճ տեսք հաղորդում, նոր միայն ներկայանում աշխատանքի։

Մի հերթական աշխատանքային օր վազելով մտա գեղեցկության սրահ, որպեսզի հնարավորինս արագ ինձ տեսքի բերեմ ու հասնեմ աշխատանքի։ Նստելիս նկատեցի, որ իմ կողքի աթոռին նստած է մեր ռեստորանի մշտական հաճախորդներից մեկը։ Նրան տեսնելով՝ հաճելիորեն զարմացա, ժպտալով բարևեցի ու ասեցի, որ ուրախ եմ իրեն այստեղ տեսնելու համար։

Ի զարմանս ինձ, նա դեմքի ապշած արտահայտություն ընդունեց ու հարցրեց․

– ինչպե՞ս է հնարավոր, որ քո պես մատուցողուհին կարողանա իրեն թույլ տալ նման թանկարժեք գեղեցկության սրահի ծառայություններից օգտվել։ Դու այդ որքա՞ն գումար ես վաստակում, որ վաստակածիդ կեսն էլ շռայլում ես հաճույքներիդ համար՝ գեղեցկության սրահում, քեզ տեսքի բերելու համար։

Ինձ համար այս խոսքերը կարծես գլխիս ուժեղ հարվածներ լինեին։ Ես չէի հավատում, որ այն, ինչ լսեցի՝ ինձ էր ուղղված։ Մինչ ես փորձում էի հասկանալ, թե ինչ կատարվեց, ինչի՞ համար, պահը բաց չթոցնելով՝ «դքսուհին» իր խոսակցությունը շարունակեց իմ վարսահարդարի հետ, ով այդ պահին իմ մազերն էր հարդարում և սկսեց այնպես խոսել, կարծես ես այնտեղ դրված աղբ լինեի կամ անպետք իր։

– Լսիր, ժամանակ մի կորցրու նրան տեսքի բերելու վրա։ Ես նրան լավ եմ ճանաչում, նա հասարակ մատուցողուհի է աշխատում այն ռեստորանում, որտեղ ես գրեթե ամեն օր ճաշում եմ։ Նրա աշխատավարձն առանձնապես բարձր չէ, եթե մեր թեյավճարներն էլ չլինեն, սովից կմահանա։ Ես վստահ եմ, երբ գործդ վերջացնես, նա քեզ ոչ մի կոպեկ էլ չի տա՝ պարզաբանելով, թե ձեր ծառայությունները թանկ արժեն։ Ես վստահ եմ, նրա մոտ այդքան գումար չկա։

Այդ պահին ողջ գեղեկցության սրահով մեկ դառնացած լռություն տիրեց։ Հաճախորդներն ու աշխատողները շոկի մեջ էին այն բառերից, որոնք դուրս եկան այդ՝ առաջին հայացքից կիրթ թվացող կնոջ բերանից։ Մարդիկ ապշած նայում էին մեկ ինձ, մեկ էլ այդ «դքսուհուն»։

Լռությունը խախտեց իմ վարսահարդարն, ով այդ պահին գործն արդեն սկսել էր և ասեց․

– Այս աղջիկը մեր գեղեցկության սրահի մշտական հաճախորդն է արդեն երկու տարի։ Նա շաբաթվա մեջ մի քանի անգամ գալիս է մեզ մոտ և օգտվում բոլոր ծառայություններից։ Պետք է նշեմ, որ ոչ մի անգամ առանց վճարելու դուրս չի եկել սրահից։

Այդ պահին ես հասցրեցի դուրս գալ շոկից և մտքերս հավաքել։ Նայեցի արդեն ինձ համար հրեշի տեսք ստացած կախարդին, ով այնպիսի հայացք էր ընդունել, կարծես չէր հավատում վարսահարդարին։

Ես շատ հստակ տոնայնությամբ նրան ասացի․

– Տիկին, ես չեմ աշխատում նրա համար, որ գումարի կարիք եմ զգում։ Ես աշխատում եմ՝ ժամանակս անիմաստ չկորցնելու համար։ Ես բարձրագույն կրթույուն եմ ստանում, շուտով կավարտեմ մագիստրատուրան և կզբաղվեմ իմ մասնագիտությամբ։ Իսկ Ձեզ խորհուրդ կտամ ուրիշների գրպանը մտնելու փոխարեն ուշադրություն դարձնեք ինքներդ Ձեզ և ձեզ շրջապատող մարդկաց, որպեսզի շատ ուշ չլինի։

– Այսի՞նքն․․․

– Այսինքն, մինչ դուք բարձրից եք նայում մարդկանց, ամպերը խանգարում են նկատել, որ ներքևում ձեր սիրելի ամուսինը, ում աշխատած փողերով եք Դուք հենց հիմա օգտվում այս սրահի ծառայություններից, ամեն օր մեր ռեստորանում առանձին հատկացված սենյակներում շքեղ սեղան է պատվիրում իր և իրեն մշտապես ուղեկցուղ սիրունատես գեղեցկուհու համար․․․

Հրեշը միանգամից այլայլվեց, «փոքրացավ», դարձավ կատու ու ընկավ մտքերի մեջ, նույնիսկ ինձ չպատասխանեց։ Չորս կողմերից քմծիծաղի ձայներ էր լսվում, իսկ նա լռեց այնքան, մինչև վարսավիրն իր գործն աավարտեց ու դուս եկավ այնպես, կարծես, թե պատից փոկվեց։

Share