«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել
Իրինա Թովմասյանը իր ֆեյբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․ « Խորը ցավով հայտնում եմ իմ սիրելի ընկերուհի Մարինայի անժամանակ մահվան մասին։
Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին, թեև պայքարեց մինչև վերջ՝ իր ամբողջ ուժով …
Ցավ, որի համար բառեր պարզապես չկան։
Լույսերի մեջ մնաս, սիրելի՛ իմ ընկերուհի շատ նման հրեշտակի… ես գիտեմ որ մենք դեռ հանդիպելու ենք ու ես քեզ պինդ պինդ գրկելու եմ …
Քո հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։
Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցում, օգոստոսի 13 -ին, ժամը 18:00-20:00»




