Մամուլ

Մարիամ Փաշինյանը չափահաս է և իրավունք ունի իր տեսակետը հայտնել տարբեր հարցերի առնչությամբ. Լիլիթ Մակունց

Մարիամ Փաշինյանը չափահաս է և իրավունք ունի իր տեսակետը հայտնել տարբեր հարցերի առնչությամբ։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ինչ վերաբերում է նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարություններին, թե կարեւոր տեղեկություններ ունի փոխանցելու, Մակունցն ասաց, որ այդ առումով պետք է պարզաբանում պահանջեն կա՛մ պատկան մարմինները, կա՛մ հենց պարոն Վանեցյանը տրամադրի այդ տեղեկությունները:

«Այստեղ ես ասելիք չունեմ»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Կիսվել նյութով