Նոր Նորքում երեխայի են վրաերթի ենթարկել․ ծնողները փնտրում էին նրան
Hraparak-ը գրում է․ Մեր տեղեկություններով, այսօր՝ ժամը 18։00-ի սահմաններում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տղա երեխայի են վրաերթի ենթարկել։
Ականատեսները շտապօգնություն են կանչել և երեխային տեղափոխել հիվանդանոց։
Դեպքից հետո տարածքում գործող դպրոցների փակ խմբերում տարածում էին երեխայի լուսանկարը՝ փորձելով գտնել նրա ծնողներին ու հարազատներին։
Մեզ հայտնի դարձավ, որ երեխայի ծնողներին արդեն գտել են, և նրանք այս պահին հիվանդանոցում են՝ երեխայի կողքին։
Տղան սովորում է Նոր Նորքի դպրոցներից մեկի 6-րդ դասարանում։ Վրաերթի հետևանքով նա վերջույթի կոտրվածք է ստացել։
Դեպքի մանրամասները ճշտելու նպատակով դիմեցինք ՆԳՆ ոստիկանություն։ Այնտեղից հաստատեցին, որ նման ահազանգ ստացել են՝ նշելով, որ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն ավելի ուշ։


