Մամուլ

«20 տարուց ավելի է, չենք կարողանում դպրոցի ջեռուցման հարցը լուծենք, հիմա եկեք, ապացուցեք, որ նախորդ իշխանություններից տարբերվում եք»

«20 տարուց ավելի է, չենք կարողանում դպրոցի ջեռուցման հարցը լուծենք, հիմա եկեք, ապացուցեք, որ նախորդ իշխանություններից տարբերվում եք»

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում:

Գյուղի միակ դպրոցում են հավաքվել դպրոցում սովորող երեխաների ծնողները, գյուղապետարանի պատասխանատուներն ու դպրոցի ուսուցչական անձնակազմը:

Նրանք դպրոց ժամանած Արարատի մարզպետի խորհրդականից ու մյուս պաշտոնյաներից պահանջում են հստակ պատասխան, թե ի վերջո երբ են դպրոցի՝ եթե ոչ կապիտալ, ապա մասնակի հիմնանորոգման աշխատանքները սկսվելու, երբ է դպրոցը ունենալու կայուն ջեռուցում, որպեսզի կարողանան երեխաներին առանց անհանգստանալու ուղարկեն դպրոց:

Դպրոցի ուսուցչանոցում թեժ քննարկում է գնում և մարզպետի խորհրդականը ծնողներին հորդորում էր, որպեսզի երեխաներին բերեն դասի, ինչը զայրացրեց գրեթե բոլորին ու նրանք պահանջում էին, որ մարզպետն անձամբ ինքը խնդրին խառնվի, որպեսզի այն լուծվի:

«20 տարուց ավելի է, չենք կարողանում դպրոցի ջեռուցման հարցը լուծենք, հիմա եկեք, ապացուցեք, որ նախորդ իշխանություններից տարբերվում եք, իսկ այդ հարցը ցանկութան դեպքում կարող եք լուծել»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անգամ մութ ու ցուրտ տարիներին դպրոցում դասապրոցեսը չի խաթարվել, վերջին տարիներին էլ ծնողները, վստահելով երկարամյա տնօրենին, անգամ այդ պայմաններում երեխանեին չեն զրկել դպրոց հաճախելուց: «Հիմա մեր համբերության բաժակը լցվել է»,- ասում էին ծնողները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով