Ժամանց

Մարդու անհետացած նոր տեսակ է հայտնաբերվել (լուսանկար)

Գերմանիայի Մաքս Պլանկի անվան ինստիտուտի գիտնականները մարդկային ոսկորներ են հայտնաբերել, որոնք պատկանում են նեանդերթալյան և դենիսովյան մարդու ժառանգին։ Այս մասին հաղորդվում է EurekAlert –ում։

mardu anhetacats tesak 1

Հնադարյան մարդու կմախքի կտորը ներկայացված է մեկ փոքր ոսկորով, որը գտել են 2012 թվականին Դենիսովյան քարանձավում (Ալթայի երկրամաս)։ Այն պատկանել է մոտ 13 տարեկան դեռահասի։ Լայպցիգում մասնագետները գենետիկ անալիզ են արել այն բանից հետո, երբ ըստ սպիտակուցային կազմության նրա ոսկորը նույնականացվել է հոմինինի ցեղախմբի ներկայացուցչի հետ (Hominini): Այդ տեսակին են պատկանում ժամանակակից մարդը, նրա նախնիները, ինչպես նաև մարդանման կապիկները։
mardu anhetacac tesak

Անալիզի արդյունքները ցույց են տվել, որ դեռահասի մայրը գենետիկորեն նման է նեանդերթալցիներին, որոնք բնակվել են Արևմտյան Եվրոպայի տարածքում, այլ ոչ թե Դենիսովյան քարանձավի շրջանում։ Դա ցույց է տվել, որ Homo neanderthalensis–ը ճամփորդել են եվրոպայով տասնյակ հազարավոր տարիներ առաջ՝ նախքան իրենց անհետանալը։ Բացի այդ, դենիսովցի հոր նախնիներից գոնե մեկը նույնպես նեանդերթալցի է եղել։

Աղբյուր՝ blognews.am

Կիսվել նյութով