Մամուլ

Մանրամասներ Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից (Տեսանյութ)

Մանրամասներ Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից (Տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է․ Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանից՝ Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Մարգարյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է օգոստոսի 8-ին Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով BMW-ի վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձեռք բերված նախնական տվյալներով՝ ավտոմեքենան վարել է ՌԴ քաղաքացի, նշված ռազմաբազայի զինծառայող 25-ամյա Վիկտոր Կրախինը։

bmw avtovtar

Վթարի հետևանքով նույն ռազմաբազայի զինծառայող ՌԴ քաղաքացի Սավատիև Միխայիլը տեղում մահացել էր, իսկ վարորդ Վ․ Կրախինը մյուս ուղևորներ՝ ՌԴ քաղաքացիներ, նույն ռազմաբազայի զինծառայողներ՝ Սուշենկո Սերգեևը, Նեմով Նիկոլաևը, Կրախին Սեգեյինը և Միխայիլ Վլադիմիրինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։  Ժամը 06։20-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, որոնցից 2-ին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները, իսկ մեկին դուրս բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով