ՄամուլՏեսանյութ

Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի մուտքում հայտնաբերել են դանակի 10-ից ավելի հարվածի հետքերով 34-ամյա կնոջ դի (Տեսանյութ)

Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի մուտքում հայտնաբերել են դանակի 10-ից ավելի հարվածի հետքերով 34-ամյա կնոջ դի (Տեսանյութ)

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, օգոստոսի 11-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան 54 շենքի մուտքերից մեկում կնոջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ։

spanutyun artashisyan

Ոստիկաններն ու  քննիչները նշված շենքի առաջին մուտքում հայտնաբերել են նույն շենքի բնակարաններից մեկի բնակիչ 34-ամյա Մերի Մ․-ի դին։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան մոտ 10-ից ավելի դանակի հարվածի հետքեր։  Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ նրան սպանել է Երևանի բնակիչ 33-ամյա Մհեր Զ․-ն։

Եվ մինչ ոստիկաններն ու քննիչները օպերատիվ քննչական խմբով Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ մեկնում են Մհեր Զ․-ի՝ Էրեբունի վարչական տարածքում գտնվող բնակարան, ոստիկանության Շենգավիթի բաժին է ինքնակամ ներկայանում նա և հայտնում, որ սպանությունը կատարել է ինքը ու ներկայացնում է նաև հանցագործության գործիք՝ դանակը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, սահմանազատելով տարածքը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով