Շոու-բիզնես

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը: Արտիստը Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր է եղել։

Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին, Սևան քաղաքում: Սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

1968թ.-ից հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի է: Ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում:

2006թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

Կիսվեք ձեր էջում