ՄամուլՏեսանյութ

Ճանապարհը չզիջելու պատճառով վեճ և ծեծ՝ Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում․ մասնակիցները ձերբակալվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են երկու անձինք Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում երթևեկության ժամանակ միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանում և հարվածում միմյանց, գրում է armlur.am-ը։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից երկու անձ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։

Կազմված փաստաթղթերը և անձինք ներկայացվել են նախաքննական մարմին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Կիսվեք ձեր էջում