Մամուլ

Ձնաբքի պատճառով 200-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում առաջ ընթանալ․ խցանումը հասնում է մոտ 5 կմ-ի

Ձնաբքի պատճառով 200-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում առաջ ընթանալ․ խցանումը հասնում է մոտ 5 կմ-ի

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն 1.5 ժամից ավելի է, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ Տիգրանաշենի ոլորաններից մինչև Վայոց Ձորի մարզի Ելփինի վարչական տարածք մոտ 200 տրանսպորտային միջոցներ չեն կարողանում շարժվել, քանի որ ուժեղ բուքը իր սև գոծն է անում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը սպասարկող ճանշինականները վաղ առավոտից հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են կատարում. ճանապարհը բացում են, սակայն բուքը վայրկյանների ընթացքում իր սև գործն է անում՝ ճանապարհը փակելով ձյան շերտով։

Արարատի մարզի վարչական տարածքում առավոտյան ժամը 09։00-ից ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ն վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

meqenaner dzyun

Իսկ Վայոց Ձորի մարզում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեծ թվով ավտոմեքենաների անվադողերն ամառային են, ինչն էլ ավելի է դժվարացնում նրանց կողմից երթևեկը։ Խցանումն անցնում է մոտ 5 կմ-ը, ինչի պատճառով էլ, ելնելով վարորդների և քաղաքացիների անվտանգությունից, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի հանձնարարականով ժողովրդին հայտնի «Երասխի կալցևոյից» մինչև Ելփին մոտ 20 կմ երթևեկությունըը դադարեցվել է։

Տեղի ճանշինականները մեծ թափով աշխատում են, որպեսզի ճանապարհը շոտ բացվի, սակայն վարորդներն իրենք էլ են տեսնում, որ բուքը իր սև գործն անում է։ Վայոց Ձորի մարզի Ելփինի տարածքում, քաղաքացիների անվտանգությունից ելնելով, ճանապարհը նույնպես փակվել է։

Կիսվել նյութով