ՄամուլՏեսանյութ

Ձեր աչքերին թոզ են փչում․ այլևս կապ չունենք իշխանության հետ․ Հայկ Ստեփանյան (Տեսանյութ)

Ձեր աչքերին թոզ են փչում․ այլևս կապ չունենք իշխանության հետ․ Հայկ Ստեփանյան (Տեսանյութ)

2018 թվականի իշխանափոխությունից հետո ձևավորված «Հեղափոխության պահապաններ» խմբի հիմնադիր Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է, որ խմբավորումն այլևս կապ չունի իշխանության հետ, եւ որ ինքը հրաժարվել է պաշտոնի բոլոր առաջարկներից։

«Ընդհանրապես ցանկություն չկա որեւէ պաշտոն վերցնելու, որովհետեւ մեր նպատակները չեն համընկնում իշխանության հետ։

2018 թվականից եղել ենք, այո, իշխանության կողքին, օգնել ենք շատ կարեւոր պահերի, եւ որեւէ մեկը չփորձի հերքել։ Մեր նպատակները լիովին այլ են, մենք այլ բան ենք սպասել։

Ի՞նչ լավ բան կա, ինչ էլ կա՝ փիառով ներկայացվում է ձեր աչքերին թոզ փչելու համար։ Ես ասում եմ որպես երկար ժամանակ պետական ապարատում աշխատած մարդ՝ ձեր աչքերին թոզ են փչում»,- նշեց նա։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում