Մամուլ

Ձերբակալվել է լրագրող Հասմիկ Վիրաբյանը՝ Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակը

Oragir.News-ի տեղեկություններով` ձերբակալվել է լրագրող, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը։

Վիրաբյանին ձերբակալելիս նրան պատշաճ չի պարզաբանվել, թե ի՞նչ պատճառով է ազատությունից զրկվում և ի՞նչ հիմքով է ձերբակալվում։

Աղբյուրը փորձել է պարզաբանում ստանալ Հասմիկ Վիրաբյանի մորից՝ Շողիկ Մխիթարյանից, բայց նա հայտարարեց, որ տեղյակ չէ, թե ինչի համար են ձերբակալել։

Նշենք, որ Հասմիկ Վիրաբյանը այս պահին գտնվում է ՔՈԿՎ Շիրակի մարզային վարչությունում, ինչից հետո տեղափոխվելու է ՔԿ-ի Շիրակի մարզային վարչություն։

Հասմիկ Վիրաբյանի տնային կալանքի խափանման միջոցը դեկտեմբերին էր վերացել։

Կիսվեք ձեր էջում