Մամուլ

Ձերբակալվել է Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքբարովը

Ձերբակալվել է Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքբարովը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մեկնաբանել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքբարովի ձերբակալման մասին լուրը:

Գերատեսչության մամուլի ծառայությունում հայտարարել են, որ Աքբարովի կալանավորման մասին հաղորդագրությունները, որոնք ավելի վաղ տարածվել են ԶԼՄ-ներում, համապատասխանում են իրականությանը:

Նշվում է, որ հետագայում ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի:

ադրբեջան զինվոր

Հիշեցնենք, որ մամուլում ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել Աքբարովի ձերբակալության և նրա նկատմամբ որպես խափանման միջոց 4 ամիս ժամկետով կալանավորում ընտրելու մասին:

Հաղորդվում է, որ աշխատանքից ազատված գեներալը մեղադրվում է դիտավորյալ սպանության մեջ։ Ըստ տեղեկությունների՝ հանցագործությունը կատարվել է 19 տարի առաջ Կիևում։ Ռովշան Աքբարովը սպանել է գործարար Էլչին Ալիևին՝ սրտի շրջանում դանակի հարվածներ հասցնելով։

Կիսվել էջում