Մամուլ

Հրայր Թովմասյանը հրաժարական կտա՞ մինչև հանրաքվեն. պատասխանում է ՍԴ նախագահի խորհրդականը

Հրայր Թովմասյանը հրաժարական կտա՞ մինչև հանրաքվեն. պատասխանում է ՍԴ նախագահի խորհրդականը

Sputnik Արմենիան գրում է․ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի խորհրդական Գրիգոր Մուրադյանը լրագրողների հետ զրույցում բացառեց, որ ՍԴ նախագահը մինչև հանրաքվեն հրաժարական կտա։

«ՍԴ նախագահի մասով լիովին բացառում եմ։ Շահարկում են այդ հարցը, որ կարող է ճնշում լինել իրենց ազատ կամարտահայտության վրա, հանրաքվեն չի՞ դիտվում ճնշում, երբ հարկադրաբար դադարեցվում են իրենց լիազորությունները», – ասաց նա։

ՍԴ նախագահը բացառեց նաև այն, որ Թովմասյանը հանդիպումներ է և քննարկումներ է ունենում դատավորների հետ։

«Եթե չեմ սխալվում, մամուլում հրապարակվեց, որ ԱԺ աշխատակազմը հաստատել է հանդիպումների փաստը։ Ի՞նչ են իրենք քննարկում, ես չգիտեմ, բայց եթե պայմանական քաղաքական իշխանությունը ինչ-որ սակարկություններ է անելու, պետք է ևս մեկ անգամ զգուշացնել, որ սա հետագայում շատ լուրջ խնդիր է դառնալու իրենց համար», – նշեց Մուրադյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով