Հուլիսի 2-ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում
Երեկ գիշեր տեղի ունեցած X-մագնիտուդով արեգակնային բռնկումը Երկրի վրա մագնիսական փոթորիկ կառաջացնի, ամենայն հավանականությամբ՝ ուժեղ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այս դեպքում ամենաբարձր մակարդակի փոթորիկներ կամ ճառագայթային փոթորիկներ չեն սպասվում, և նույնիսկ ամենաբարձրին (G4) նախորդող մակարդակին հասնելը քիչ հավանական է, սակայն G3 կատեգորիայի (ուժեղ) իրադարձությունները, կարծես թե, անխուսափելի են», – ասվում է լաբորատորիայի Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ըստ մոդելավորման՝ բռնկման պայթյունի ալիքը Երկրին կհասնի հուլիսի 2-ին՝ Մոսկվայի ժամանակով 21:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում։
«Կանխատեսվում է, որ այս փոթորիկը կլինի ամենաուժեղը այս տարվա մարտից ի վեր», – նշել են գիտնականները։


