ԱշխարհՇոու-բիզնես

Հոլիվուդյան աստղը հրապարակել է «դեդո-բաբոյի» լուսանկարը և դերասաններ է փնտրում ՀՀ–ում

Հոլիվուդյան աստղը հրապարակել է «դեդո-բաբոյի» լուսանկարը և դերասաններ է փնտրում ՀՀ–ում

Հոլիվուդյան աստղ, «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի հավակնորդ Ջոզեֆ Գորդոն-Լևիթը հայտարարել է, որ դեռ կրկնօրինակման դերասաններ է փնտրում Հայաստանում: Հոլիվուդյան աստղը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում նշվում է՝

«Դեռ փնտրում եմ կրկնօրինակման դերասաններ Հայաստանից», – գրել է նա։

joseph gordon

Դերասանը նշել է նաև լուսանկարի հեղինակին՝ Նարե Գևորգյան։

Նշենք, որ Ջոզեֆ Գորդոն-Լևիթը Հայաստանի մասին ֆիլմի նկարահանումների մասին հայտարարել էր դեռ նախորդ տարվա սկզբին։ Դերասանը գրել էր, որ նախագիծն ամբողջ աշխարհին կմիավորի Հայաստանի ժողովրդին սատարող հզոր կարճամետրաժ ֆիլմի համատեղ ստեղծման շուրջ։

Կիսվել նյութով