Show business

«Հնարավոր ա տեղափոխվեմ ինֆեկցիոն»․ Էլիզ Մելիքյանը պատմել է՝ ինչ է պատահել

Բլոգեր Էլիզ Մելիքյանը հետևորդներին հայտնել է, որ առողջական խնդիրներ ունի։

«Երեկվանից ինձ շատ վատ եմ զգում: Անկեղծ, չեմ էլ հասկանում՝ ինչ վիրուս ա:

Աչքս բորբոքվել ա, ջերմություն ունեմ, փսխում եմ, փորս էլ ահավոր ցավում ա: Իրոք շատ ծանր եմ տանում… 38-ից տաքությունս չի իջնում»,- գրել էր նա։

Այսօր Էլիզը տեղեկացրել է, որ հիվանդանոցում է և բուժզննումներ է անցնում։

«Սիրելիներս, շնորհակալ եմ ձեր անհանգստության համար: Հիմա հիվանդանոցում եմ, տարբեր հետազոտություններ եմ անցնում, որ հասկանանք՝ ինչ վիրուս ա:

Հնարավոր ա տեղափոխվեմ ինֆեկցիոն հետազոտությունները շարունակելու»,- նշել է բլոգերը։

eliz meliqyan 3
Կիսվեք ձեր էջում