Մամուլ

Հնարավո՞ր է սկեսուրին գրանցել որպես երեխայի դայակ ու պետության օժանդակությամբ աշխատավարձ տալ

Հնարավո՞ր է սկեսուրին գրանցել որպես երեխայի դայակ ու պետության օժանդակությամբ աշխատավարձ տալ: Աշխատող մայրիկներն այսուհետ երեխայի խնամքին զուգահեռ ցանկության դեպքում կշարունակեն աշխատել, իսկ այդ ընթացքում երեխայի խնամքով կզբաղվի դայակը կամ նախադպրոցական հաստատությունը՝ պետբյուջեի և ծնողի կողմից տրվող ընդհանուր աշխատավարձի դիմաց:

Պետությունն այսկերպ պարտավորվելու է վճարել դայակին պայմանագրով սահմանված աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը (այսինքն, եթե աշխատավարձի չափը սահմանվի 110 հազար դրամ, դրա 55 հազար դրամի տրամադրումն իր վրա կվերցնի պետությունը):

Նշենք, որ մայրիկներ է ընտրում վարձել դայակ, թե երեխային տանել նախադպրոցական կենտրոն: Եթե աշխատող մայրիկը որոշում է երեխայի համար վարձել դայակ, ապա կնքվում է աշխատանքային պայմանագիր, դայակի աշխատած ժամանակահատվածը հաշվարկվում է որպես աշխատանքային ստաժ, աշխատավարձի հարկումը կատարվում է ընդհանուր գումարից:

Ու՞մ դիմել շահառու դառնալու համար

Աշխատող մայրիկներն արդեն կարող են հերթագրվել զբաղվածության տարածքային կենտրոններում՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ, գրություն գործատուի կողմից, անհրաժեշտության դեպքում նաև այլ փաստաթղթեր: Նշենք, որ առաջնայնություն տրվում է որոշակի կատերգորիաների, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխայի աշխատող մայրիկին:

Նշենք, որ աշխատող մայրիկների համար սա պարտադիր պայման չէ. այսինքն՝ նրանք կարող են հրաժարվել դայակի աջակցույթունից և շաարունակել ստանալ 18 հազար դրամ՝ որպես խնամքի նպաստ: Հակառակ դեպքում, եթե ծնողն ընտրում է աշխատելը, ապա ինքնաբերաբար զրկվում է 18 հազար դրամ նպաստից:

Կիսվել նյութով