ԱշխարհՔաղաքականություն

Աշխարհում առաջին անգամ վարչապետը կծննդաբերի, դեկրետ կգնա ու կվերադառնա

Աշխարհում առաջին անգամ վարչապետը կծննդաբերի, դեկրետ կգնա ու կվերադառնա

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը դարձել Է պատմության մեջ ընտրված աշխարհի առաջին ղեկավարը, որը գնացել Է դեկրետային արձակուրդ:

Նոր Զելանդիայի կառավարության 37-ամյա ղեկավարն ուղևորվել Է տուն՝ Օքլենդ, որպեսզի նախապատրաստվի իր առաջին ծննդաբերությանը, որը, բժիշկների կանխատեսմամբ, սպասվում Է հունիսի 17-ին: Դրանից հետո նա վեց ամսով արձակուրդ կգնա երեխային խնամելու համար:

Արդեռնն իր հղիության մասին հայտարարել Էր հունվարին: «Ես միաժամանակ աշխատող և երեխա դաստիարակող առաջին կինը չեմ: Ես հասկանում եմ, որ իմ իրավիճակն առանձնահատուկ Է, բայց ես գիտեմ, որ բազմաթիվ կանայք ինձնից շատ առաջ գլուխ են հանել աշխատանքը և մայրությունը համատեղելուց,-ասել Է նա մամուլի ասուլիսում:-Ես ընդամենը հղի եմ, այլ ոչ թե գործունակությունս եմ կորցրել»:

Մինչ այդ նա նաև հայտարարել Է, թե անընդունելի Է համարում գործատուների այն հարցը, թե աշխատակցուհին պատրաստվում Է արդյոք ծննդաբերել պաշտոնավարելիս: Ինչպես գրում Է հրատարակությունը, Նոր Զելանդիան ամենահաջողակ պետություններից մեկն Է գենդերային հավասարության համար պայքարում:

Արդեռնից առաջ կառավարության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել են երկու կանայք՝ Հելեն Քլարկը և Ջենի Շիպլին: Բացի այդ, երկրում գրանցված Է կանանց և տղամարդկանց աշխատավարձերի ամենափոքր տարբերությունը: Արդեռնից առաջ 1990 թվականին դեկրետային արձակուրդ Է գնացել Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն:

Ապրիլին ամերիկացի սենատոր Թեմմի Դաքուորթը դարձել Է Կոնգրեսի վերին պալատի առաջին անդամը, որը ծննդաբերել Է պաշտոնավարության ընթացքում: Ջասինդա Արդեռնը Նոր Զելանդիայի վարչապետն Է դարձել 2017 թվականի աշնանը: Նա Լեյբորիստական կուսակցութըյան առաջնորդն Է: Քաղաքական գործիչը քանիցս հիշատակել Է իր ֆեմինիստական հայացքների մասին:

Կիսվել էջում