Աշխարհ

Հիվանդը մահացել է սանիտարական ուղղաթիռի վթարային վայրէջքի ժամանակ

Հիվանդը մահացել է սանիտարական ուղղաթիռի վթարային վայրէջքի ժամանակ

Ռուսաստանի Կոստրոմայի մարզում կործանվել է սանիտարական թռիչք իրականացմող Մի-2 ուղղաթիռը։

Կոստրոմայի շրջանում սանիտարական թռիչք իրականացնող Մի-2 ուղղաթիռի վթարային վայրէջքի հետեւանքով հիվանդը մահացել է։ Երկու օդաչու և երկու բուժաշխատող վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է շրջանային վարչակազմը։

Նշվում է, որ սանիտարական թռիչք իրականացնող ՄԻ-2 ուղղաթիռը վայրէջք է կատարել «Սոկերկինո» օդանավակայանից 4 կմ հեռավորության վրա:

Դեպքի վայր են ժամանել շտապ բուժօգնության հինգ բրիգադ։

Կիսվել նյութով