Մամուլ

Հերոսս ինձ տված խոստումները դրժեց․ փոխարենը փրկեց կյանքեր

Հերոսս ինձ տված խոստումները դրժեց․ փոխարենը փրկեց կյանքեր

2022թվականի սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում, Իշխանասարի համար մղվող մարտերում հերոսաբար զոհվեց Հայկ Գասպարյանը: Հայկը ծնվել է 1996 թվականի` ապրիլի 16-ին Վարդենիսում:

Հայկի ընտրյալը` Հասմիկ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում սիրելիի մասին հետևյալ գրառումն է արել.

hayk gasparyan

«Կարճ ասեմ, թե ինչպես եղավ, որ հերոսս ինձ տված խոստումները դրժեց. Հայրենիքը թանկ էր ամենից, ՀՕՊ-ը չէր աշխատում, Հայկս համառ էր ու չէր թողնում 18 տարեկանին ԱԹՍ-ի տակ գնար:  

Փրկեց 30 հոգի, սպանեց իրեն ու տարավ սիրտս»:

Կիսվել նյութով